«Լիվերպուլը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպաններից մեկի հետ

«Լիվերպուլը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ջո Գոմեսի հետ, հայտնում է Liverpool Echo-ն։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները ցանկանում են թիմում պահել 24-ամյա անգլիացուն և նախատեսում են ամռանը քննարկել նրա հետ պայմանագրի երկարաձգումը, սակայն նախ ակումբը ցանկանում է իմանալ թե ինչ պլաններ ունի անձամբ ֆուտբոլիստը:

2021/22 մրցաշրջանում Գոմեսը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։