Ռալֆ Ռանգնիկ. «Երեկ թիմն այնպիսի տեսք ուներ, կարծես արդեն ամառային արձակուրդում է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի խաղում «Բրայթոնից» կրած պարտությունը (0:4).

«Մենք քիչ թե շատ հուսալի էինք պաշտպանությունում, երբ խաղում էինք երեք պաշտպաններով խաղի վերջին 15-20 րոպեներին, բայց դա բավարար չէր, «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրը էներգիայի պակասն է և ամբողջ թիմով պաշտպանվելու անկարողությունը: Խոսքը առանձին ֆուտբոլիստների վարպետության մասին չէ: Եզրափակիչ հանդիպմանը պետք է մեզ այլ կերպ դրսևորենք, քանի որ Եվրոպայի Լիգայի ուղեգիր նվաճելու համար մեզ երեք միավոր է անհրաժեշտ։ Երեկ թիմն այնպիսի տեսք ուներ, կարծես արդեն ամառային արձակուրդում է։ Դա չպետք է տեղի ունենա «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում»,- ասել է Ռանգնիկը:


: