Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Լա Լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Ապրիլին Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 5 հանդիպում, իսկ Կարիմը այդ ընթացքում դարձել է 4 գոլի հեղինակ։
26 գոլով հարձակվողը գլխավորում է Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակը։