«Մանչեսթեր Յունայթեդը» ակումբային հակառեկորդ է գրանցել

Շաբաթ օրը՝ մայիսի 7-ին, կայացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախիչ պարտություն կրեց «Բրայթոնից» (0:4):

Ընթացիկ առաջնությունում մանկունիացիները 37 խաղում բաց են թողել 56 գնդակ։ Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայում բաց թողած գոլերի քանակով ակումբային հակառեկորդ է սահմանել։

Մինչ այդ վատագույն արդյունքը գրանցվել էր 2018/19 մրցաշրջանում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» բաց էր թողել 54 գնդակ։