Անտոնիո Կոնտե. «Հաճելի է տեսնել, որ ֆուտբոլիստները հիասթափված են և զգում են, որ կարող էին հաղթանակ կորզել «Էնֆիլդում»»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է ԱՊԼ-ի 36-րդ տուրի խաղում «Լիվերպուլի» հետ գրանցած ոչ-ոքին (1:1).

«Լավ արդյունք գրանցեցինք: Ի վերջո, մենք հնարավորություն ունեցանք հաղթելու։ «Լիվերպուլի» դեմ միշտ դժվար է խաղալը, նրանք զարմանալի եռանդուն թիմ են:

«Էնֆիլդում» հատկապես դժվար է լինում, այստեղ շատ աղմկոտ է, մթնոլորտը տպավորիչ է։

Կարծում եմ՝ մեր թիմը նկատելիորեն առաջադիմել է։ Հաճելի է տեսնել, որ ֆուտբոլիստները հիասթափված են և զգում են, որ կարող էին հաղթանակ կորզել «Էնֆիլդում»:

Մենք լավ հանդես եկանք, բայց միանշանակ կարող ենք ավելի ուժեղանալ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: