«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է «Բետիսի» հետ Լա Լիգայի 35-րդ տուրի հանդիպումից իր սպասելիքներով ու խոսել Մադրիդի «Ռեալի» հաջողությունների մասին։
«Մենք պայքարում ենք նվազագույն նպատակների համար։ Մենք պետք է հաղթենք այսօր և երաշխավորենք մեր տեղը Չեմպիոնների Լիգայում։ Դրանից հետո մենք կպայքարենք 3-րդ հորիզոնականի համար։ Գլխավորը հիմա հաղթելն է։
Իհարկե, «Ռեալի» արդյունքները շատ բաների վրա են ազդում։ Այդ ակումբն է մեր հիմնական մրցակիցը, բայց սա է իրականությունը։ Նոյեմբերին ինձ ասացին, որ գլխավոր նպատակը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելն է։ Մենք հանգամանքների գերի ենք դարձել. ես եկել էի տիտղոսներ նվաճելու պատրանքով, բայց դա անհնար էր։ Ընդհանուր առմամբ, թիմը մեծ առաջընթաց է գրանցել, բայց մենք չէինք հասկանում, թե ինչպես պետք է պայքարել տիտղոսների համար։ «Բարսան» միշտ պետք է պայքարի տիտղոսների համար»,- Չավիին է ցիտում Mundo Deportivo-ն:
«Բետիս» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մայիսի 7-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։