Դևիդ Մոյես. ««Վեսթ Հեմը» Եվրոպա Լիգայում հաղթել էր թիմերի, որոնք «Այնտրախտից» ավելի ուժեղ էին»

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկնաբանել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» կրած պարտությունը Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում (0:1): 2 հանդիպման արդյունքով գերմանական ակումբը հաղթեց 3։1 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ։

«Մենք ջանացինք: Մենք պահեր ստեղծեցինք, և կարծում եմ, որ ավելի սուր գրոհեցինք, քան մրցակիցը։ Պետք է շնորհավորել «Այնտրախտին» և նրան ամենայն բարիք մաղթել: Շանսեր, իհարկե, կային։ Այս մրցաշարում մենք հաղթել էինք թիմերի, որոնք, իմ կարծիքով, ավելի ուժեղ էին, քան «Այնտրախտը»։ Անկեղծ ասած, մենք հավանաբար այս դիմակայությունում պարտվեցինք Լոնդոնում կայացած հանդիպման առաջին րոպեներին»,- Մոյեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ավելացնենք, որ եզրափակչում «Այնտրախտը» կմրցի «Ռեյնջերսի» հետ: