CONFERENCE LEAGUE. 4 ֆուտբոլիստ հավակնում է ճանաչվել շաբաթվա լավագույնը

Նախօրեին տեղի ունեցան Կոնֆերենցիաների Լիգայի 1/2 եզրափակչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում եզրափակիչ դուրս եկան «Ռոման» ու «Ֆեյենորդը»։

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։ Նրանք են՝ Թեմի Աբրահամը («Ռոմա»), Ուեսլի Ֆոֆանան («Լեսթեր»), Լուան Պերեսը («Մարսել») և Գերնոտ Տրաուները («Ֆեյենորդ»):

Հաղթողը կորոշվի ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում՝ քվեարկությամբ:

https://twitter.com/europacnfleague/status/1522342830483640320?cxt=HHwWgMC41aKvuaAqAAAA