CONFERENCE LEAGUE. «Ռոմա» – «Ֆեյենորդ» եզրափակիչ հանդիպման ժամանակացույցը

Երեկ՝ մայիսի 5-ին, կայացան 2021/2022 մրցաշրջանի Կոնֆերենցիաների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղերը։

Իտալական «Ռոման» 2 խաղի արդյունքով հաղթահարեց անգլիական «Լեսթերի» արգելքը և նվաճեց եզրափակչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում հոլանդական «Ֆեյենորդն» ավելի ուժեղ գտնվեց ֆրանսիական «Մարսելից» ու դուրս եկավ եզրափակիչ:

Այսպիսով, եզրափակիչ խաղում կհանդիպեն «Ռոման» ու «Ֆեյենորդը»։ Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին Տիրանայում (Ալբանիա) և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: