Հայտնի է, թե որ ակումբ է երազում տեղափոխվել Ռոմելու Լուկակուն

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն երազում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին, հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն, «բլանկոսները» դեռ վստահ չեն, թե արդյոք բելգիացին համապատասխանում է թիմի խաղաոճին, թե ոչ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկակուն ցանկանում է ամռանը հեռանալ Անգլիայից, և նրանով հետաքրքրված են «Ինտերն» ու «Միլանը»։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: