«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին խոսել է իր ֆուտբոլային կուռքի մասին:
«Երբ ես երեխա էի, Դրոգբան ֆանտաստիկ էր: Սակայն ընդհանուր առմամբ ես նախընտրում եմ հետևել տարբեր ֆուտբոլիստների և վայելել բոլոր հիանալի ֆուտբոլիստների խաղը, որոնց մենք տեսել ենք այս տարիների ընթացքում: Լավագույնները միշտ ոգեշնչում են ինձ»,- Ֆատիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Իսպանացի ֆուտբոլիստը, ով վնասվածքի պատճառով բաց է թողել 3 ամիս, այս մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։