ԱՊԼ-ի՝ ապրիլ ամսվա լավագույն մարզչի հավակնորդները

Անգլիայի Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշարի՝ ապրիլ ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդներին։

Մրցանակը հավակնում է ստանալ 4 մարզիչ՝ Թոմաս Ֆրանկը («Բրենթֆորդ»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի)», Մայք Ջեքսոնը («Բարնլի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։

Լավագույն մարզչի օգտին կարող եք քվեարկել Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում:

https://twitter.com/premierleague/status/1522169243135004673