Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1) և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալը։
«Եվս մեկ խելահեղ երեկո: Չեմ կարող չընդգծել մեր մարտական որակներն ու թիմային ոգին։ Մենք պայքարեցինք մինչև վերջ։ Երբ «Սիթին» գոլ խփեց, կարծես ամեն ինչ քանդվեց: Նախորդ դիմակայություններում մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին թվում։ Սակայն երկրպագուները շարունակեցին մեզ առաջ մղել ու շատ օգնեցին:
Երբ գոլերը գալիս են, սկսում ես մտածել հաղթանակի մասին»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։