«Հերտան» Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցին դիտարկում է որպես թիմի նոր գլխավոր մարզչի թեկնածու։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է լրագրող Ռոնան Մերֆին։
Գերմանացի մասնագետը «Դինամոն» մարզում է 2020 թվականի հոկտեմբերից և գործող պայմանագիր ունի՝ նախատեսված մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Մինչ «Դինամոն» 43-ամյա մասնագետը նախկինում որպես մարզիչ աշխատել է «Վենում», «Էշբորնում» և «Մայնցում»:
ՌՊԼ-ի մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ «Դինամոն» Շվարցի գլխավորությամբ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։