Արսեն Վենգեր. «Կարիմ Բենզեման մինչև 30 տարեկանը 2-3 կգ ավելորդ քաշ ուներ»

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղի մասին իր կարծիքով։

«Բենզեման մինչև 30 տարեկանը 2-3 կգ ավելորդ քաշ ուներ։ Այժմ նա իսկական մարզիկ է և աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը»,- ​​Վենգերի խոսքերն է մեջբերում BeIN Sports-ը։

Այս մրցաշրջանում 34-ամյա ֆրանսիացին բոլոր ակումբային մրցաշարերում մադրիդցիների կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 43 գոլի հեղինակ։