Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգո Գոեսը Չեմպիոնների Լիգայի ռեկորդ է սահմանել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (3:1)։
Բրազիլացին ՉԼ-ի կիսաեզրափակչի պատասխան խաղի 90-րդ րոպեին գրավեց «քաղաքաբնակների» դարպասը, իսկ 1 րոպե անց հաշիվը դարձրեց 2:1:
Մրցաշարի պատմության մեջ մինչ այս ոչ ոքի չէր հաջողվել 2 գոլ խփել փլեյ-օֆֆի հանդիպման 90-րդ րոպեին կամ ավելի ուշ (չհաշված լրացուցիչ ժամանակը):