Չեմպիոնների Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)

Այս շաբաթ կայացան Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչի պատասխան հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 4 ֆուտբոլիստի, ովքեր հավակնում են դառնալ շաբաթվա լավագույն:

Նրանց թվում են «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը, «Վիլյառեալի» կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան և «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։

ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի օգտին կարող եք քվեարկել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

https://twitter.com/ChampionsLeague/status/1521982085807935488