«Ատլետիկոն» դիտարկում է առաջիկա ամռանը հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերային իրավունքները գնելու հնարավորությունը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան: Այժմ, ֆրանսիացին թիմում հանդես է գալիս վարձավճարով:
Այնուամենայնիվ, մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է, որ ակումբը գնի նրա ամբողջական տրանսֆերը:
Գրիզմանը «Բարսելոնայից» «Ատլետիկո» է վերադարձել 2021 թվականի օգոստոսին։ Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆրանսիացին Լա Լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: