Կառլո Անչելոտտին ակնարկել է, որ շուտով կավարտի մարզչական կարիերան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ակնարկել է, որ կարող է ավարտել կարիերան, մադրիդյան ակումբից հեռանալուց հետո։

«Կցանկանայի թոռներիս հետ լինել, կնոջս հետ արձակուրդ գնալ։ Կցանկանայի ճանապարհորդել՝ լիել այնտեղ, որտեղ երբեք չեմ եղել: Ես երբեք չեմ եղել Ավստրալիայում:

«Ռեալից» հետո ես, ամենայն հավանականությամբ, թոշակի կանցնեմ, բայց եթե «Ռեալը» ցանկանում է, որ ես այստեղ մնամ 10 տարի, ես կմնամ ևս 10 տարի։»,- ասել է Անչելոտտին Amazon Prime Video-ին տված ասուլիսում։