Մայիսի 4-ին՝ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած առաջին խաղում հաղթել էր անգլիական ակումբը՝ 4:3: