«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հետաքրքրված է ՊՍԺ տեղափոխությամբ, հայտնում է The Telegraph-ը։
Նշվում է, որ եգիպտացի ֆուտբոլիստը դեռ չի համաձայնել «Լիվերպուլի» հետ պայմանագրի երկարաձգմանը։ Գործող համաձայնագիրը լրանում է 2023 թվականի հունիսին։
Մերսիսայդյան ակումբը կարող է փորձել ամռանը վաճառել 29-ամյա հարձակվողին, որպեսզի նա հետագայում անվճար չհեռանա թիմից:
Այս պահին Սալահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։