«Վիլյառեալի» առաջատարներից մեկը կարող է բաց թողնել «Լիվերպուլի» դեմ խաղը

«Վիլյառեալի» հարձակվող Արնո Դանժուման կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլի» դեմ պատասխան հանդիպումը, հայտնում է Marca-ն։

Առաջին խաղից հետո, որում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս պարտվել էր 0:2 հաշվով, Դանժուման վնասվածքի պատճառով դուրս էր մնացել շարքից։ Այժմ հարցականի տակ է հոլանդացի ֆուտբոլիստի մասնակցությունը պատասխան խաղին։

Այս մրցաշրջանում Դանժուման խփած 10 գոլով Իսպանիայի առաջնությունում «Դեղին սուզանավի» լավագույն ռմբարկուն է։

«Վիլյառեալ» – «Լիվերպուլ» պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: