«Մանչեսթեր Յունայթեդը» առաջատարն է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի համար պայքարում, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ նիգերիացու տրանսֆերի հարցում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մրցակիցը Լոնդոնի «Արսենալն» է:
Վիկտոր Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերի 1-ից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Օսիհենի ներկայիս շուկայական արժեքը Transfermarkt-ի տվյալներով կազմում է 60 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Վիկտոր Օսիմհենը «Նապոլիի» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: