Լաուտարո Մարտինեսը կարող է լքել «Ինտերը»

Հարձակվող Լաուտարո Մարտինեսն այս ամառ կարող է հեռանալ «Ինտերից», հայտնում է La Repubblica-ն:

Նշվում է, որ հարձակվողի տրանսֆերի համար պայքարում են «Թոթենհեմը» և «Ատլետիկոն»:

Արգենտինացին նույնպես դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:

Այնուամենայնիվ, ակումբներից ոչ մեկը դեռ պաշտոնական առաջարկով չի դիմել «Ինտերին»: