Ֆերնանդո Ալոնսո. ««Չելսին» ամեն ինչ կանի՝ Անգլիայի գավաթը նվաճելու համար»

«Չելսիի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն խոսել է լոնդոնյան ակումբի նկատմամբ իր վերաբերմունքի և Անգլիայի գավաթի եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ խաղի մասին:

««Չելսին» այժմ իմ տունն է: Այն դարձել է իմ կյանքի ակումբը։ Ես միշտ կպահեմ այդ հիշողությունները և միշտ կմտածեմ «Չելսիի» մասին։

Վերջին տարիներին մենք ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել ցանկացած տիտղոս, ուստի պետք է փորձենք և պայքարենք, ու ես հուսով եմ, որ այս մրցաշրջանում մենք կարող ենք նվաճել Անգլիայի գավաթը»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։