Ալիսոն Բեքեր. «Կլոպը թիմում առանցքային դեմք է ոչ միայն իր մարզչական որակների, այլև իր բնավորության շնորհիվ»

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը բարձր է գնահատել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքը։

«Նա առանցքային դեմք է մեր թիմում: Նա մեր թիմի ողնաշարն է։ Նա է սկսել մեր հաղթական ուղին։

Մենք նույն կերպ ենք մտածում: Կլոպը թիմում առանցքային դեմք է ոչ միայն իր մարզչական որակների, այլև իր բնավորության շնորհիվ»,- Ալիսոնի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: