ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ասել է, թե ում է համարում լավագույնն աշխարհում:
«Լեոն շարունակում է մնալ լավագույնն աշխարհում: Նա նաև լավ մարդ է: Մեսսին կարևոր է թիմի համար, նա կարող է միայնակ վճռել հանդիպման ելքը»,- իտալացու խոսքն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում 34-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 30 խաղ, խփել 9 գոլ ու կատարել 13 գոլային փոխանցում: