Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է հանդիպել Էրիկ տեն Հագի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի ցանկանում հեռանալ մանկունիական ակումբից։ Այս մասին The United Stand Youtebe հեռուստաալիքի եթերում հայտարարել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացին ցանկանում է իր ապագայի մասին խոսել «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։ Այժմ Մարկուսը դժգոհ է իր կարգավիճակից և ցանկանում է, որ հոլանդացին երաշխավորի իր տեղը մեկնարկային կազմում:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ Ռեշֆորդը կարող է լքել «կարմիր սատանաների» ճամբարը խաղային պրակտիկայի բացակայության պատճառով։ Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են «Պարի Սեն Ժերմենը» և կատալոնական «Բարսելոնան»: