«Յուվենտուսը» հետաքրքրված է «Հոֆենհայմի» պաշտպան Դավիդ Ռաումով, հայտնում է Goal-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը կարծում է, որ 24-ամյա գերմանացին համապատասխանում է թուրինցի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի խաղաոճին։
Նշվում է, որ գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
2021/22 մրցաշրջանում Ռաումը «Հոֆենհայմի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո: