«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, ով նոր մրցաշրջանից գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը», ծրագրում է թիմում պահել կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին։ Հոլանդացի ֆուտբոլիստը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում»: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
25-ամյա կիսապաշտպանն «Այաքսում» խաղացել է Տեն Հագի գլխավորությամբ: Ամստերդամյան ակումբը նրա տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել էր 2020 թվականի սեպտեմբերին 39 միլիոն եվրոյի դիմաց: Վան դե Բեկը 2022 թվականի հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում»:
Հոլանդացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: