«Սասուոլոյի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին դարձավ 2000 թվականին կամ ավելի ուշ ծնված իտալացի առաջին ֆուտբոլիստը, ով Ա Սերիայի մեկ մրցաշրջանում 10 կամ ավելի գոլ է խփել:
22-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղում (1:2): Իտալացին 2021/22 խաղաշրջանում մասնակցած 32 խաղում խփել է 10 գոլ։ Հարձակվողը նաև կատարել է 5 գոլային փոխանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում Ռասպադորիի նկատմամբ: