Աշրաֆ Հակիմին կարող է հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին կարող է հեռանալ փարիզյան ակումբից, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստն այնքան էլ լավ փոխհարաբերություններ չունի թիմի հարավամերիկացի խաղընկերների հետ։

Հակիմին «Ինտերից» ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը 67 միլիոն եվրոյի դիմաց։ Մարոկկացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։