Ռոդրին կիսվել է ՉԼ կիսաեզրափակիչ առաջին խաղից ունեցած սպասելիքներով

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է ՉԼ-ում Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին:

Մենք լավ գիտենք, թե ինչպես են նրանք խաղում, և գիտակցում ենք, թե ինչ փորձ ունեն նրանք Չեմպիոնների Լիգայում։

Նրանք գիտեն, թե ինչպես դիմանալ և սպասել գոլ խփելու իրենց պահին: Սա նրանց հիմնական առավելությունն է։

Պետք է զգույշ գործենք և առավելագույն օգուտ քաղենք տնային առաջին խաղից»,- ասել է իսպանացին: