CHAMPIONS LEAGUE. Հայտնի է կիսաեզրափակիչ առաջին հանդիպումների մրցավարական անձնակազմը

Հրապարակվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դիմակայությունների առաջին խաղերի մրցավարական անձնակազմը՝ հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այսպիսով՝ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» խաղը կսպասարկի ռումինացի մրցավար Իշտվան Կովաչը, նրան կօգնեն Օվիդիու Արտենյեն և Վասիլ Մարինեսկուն:

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին «Էթիհադում», մեկնարկը՝ 23:00-ին:

«Լիվերպուլ» – «Վիլիառեալ» խաղը կսպասարկի լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը, նրան կօգնեն Տոմաշ Լիստկևիչն ու Պավել Սոկոլնիցկին։

«Լիվերպուլ» – «Վիլյառեալ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին «Էնֆիլդում»: