Լուիս Սուարեսի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացվել

Մադրիդի «Ատլետիկոն» չի երկարաձգի պայմանագիրը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ։

Ֆուտբոլիստն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով՝ հայտնում է As-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Լուիսը Լա Լիգայի 29 հանդիպումներում, դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։