ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը դժգոհություն է հայտնել թիմում իր կարգավիճակից՝ ակնարկելով ակումբից հնարավոր հեռանալու մասին։ 2021/22 մրցաշրջանում կոստառիկացին կորցրեց առաջին համարի կարգավիճակը փարիզյան ակումբում, քանի որ թիմ տեղափոխվեց 23-ամյա Ջանլուիջի Դոնարուման։
35-ամյա Նավասն այս մրցաշրջանում ֆրանսիական գրանդի կազմում անցկացրել է 22 հանդիպում և բաց թողել 21 գոլ:
«Ես երջանիկ եմ Փարիզում: Ես լավ փոխհարաբերություններ ունեմ Դոնարումայի հետ, բայց ցանկանում եմ խաղալ բոլոր հանդիպումներում։ Հետագայում դժվար կլինի համակերպվել նույն իրավիճակի հետ, ինչ այս մրցաշրջանում է։ Իրավիճակը պետք է փոխվի»,- Canal Plus-ին ասել է դարպասապահը: