«Այաքսի» մարզական տնօրեն Ջերի Համստրան ասել է, որ Ամստերդամյան ակումբը ջանում է թիմում պահել գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մասնագետն արդեն տվել է մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հավանությունը։
«Կպատասխանեմ շատ կարճ և կտրուկ. Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ և անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Էրիկը մնա թիմում։
Մենք նոր պայմանագիր կառաջարկենք Տեն Հագին և կսպասենք նրա որոշմանը:
Այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ անկախ կայացվելիք որոշման բովանդակությունից, մենք կհարգենք և կընդունենք մասնագետի դիրքորոշումը», — հայտնել է պաշտոնյան: