«Պարի Սեն Ժերմենը» կվերսկսի բանակցությունները «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հետ

«Պարի Սեն Ժերմենը» պատրաստվում է վերսկսել բանակցությունները «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ:

Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, և կողմերը դեռ չեն պայմանավորվել համագործակցությունը երկարաձգելու շուրջ։

Ըստ մամուլում առկա  լուրերի՝ «Բարսելոնան» պատրաստ չէ վճարել այնքան գումար, որքան պահանջում է Դեմբելեն։

ՊՍԺ-ն ֆինանսական խնդիրներ չունի, ուստի կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից:

2021/22 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսայի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։