Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վստահ է, որ թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան կավարտի մադրիդյան ակումբում։
«Լուկան կարիերան կավարտի այստեղ՝ «Ռեալում»։ Չգիտեմ՝ երբ դա տեղի կունենա, բայց դա այդպես է։ Մոդրիչը պայմանագիրը երկարաձգելու հետ կապված խնդիրներ չունի։ Մենք ցանկանում ենք, որ նա մնա»,- ասել է մարզիչը։
Մոդրիչը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա խորվաթ ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում մասնակցած 23 խաղում դարձել է 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։