Մադրիդի «Ռեալի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է մադրիդյան ակումբի խաղը Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ՝ չնայած Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուն։
Մադրիդի «Ռեալը» վատ խաղաց «Չելսիի» և ՊՍԺ-ի դեմ, Անչելոտտիի բախտը բերեց, բայց այն կարող է նաև երես թեքել։
Մադրիդի «Ռեալը» լավ չի խաղում Լա լիգայում: «Բարսելոնան» վատ մեկնարկ ունեցավ, բայց հիմա ամեն ինչ այլ է:
Ֆուտբոլիստներին հարմար է խաղալ Անչելոտտիի գլխավորությամբ, բայց ես չեմ կարող նշել որևէ ֆուտբոլիստի, ով առաջադիմություն կունենա նրա գլխավորությամբ»,- ասել է Կասանոն Twitch-ի Bobo TV-ի եթերում: