«Ինտերի» կիսապաշտպան Ռոբին Գոսենսը ապաքինվել է վնասվածքից։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ բժիշկները ֆուտբոլիստի մոտ ազդրի վնասվածք են ախտորոշել, ինչի պատճառով կիսապաշտպանը երկար ժամանակ չի խաղացել։
Ռոբինը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 27-ին:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը կկարողանա խաղադաշտ վեևադառնալ առաջիկա խաղի ժամանակ:
Ընդհանուր առմամբ, «Ինտերի» մարզաշապիկով Ռոբին Գոզենսը անցկացրել է 6 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։