Էմանուել Մակրոնը անձնական խնդրանքով դիմել է Կիլիան Մբապպեին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է համոզել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեին մնալ մայրաքաղաքային ակումբում։ Այս մասին հայտնում է RTL-ն։

Գաղտնիք չէ, որ Կիլիան Մբապպեն և Էմանուել Մակրոնը ընկերներ են և պարբերաբար շփվում են։ Աղբյուրի համաձայն՝ նախագահը պնդում է, որ 23-ամյա Մբապպեն պետք է շարունակի հանդես գալ ՊՍԺ-ում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Կիլիանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: