«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը նշել է այն ուժեղագույն դարպասապահների անունները, որոնց դեմ խաղացել է:
«Ես չեմ կարող ընտրել մեկին, այնպես որ ես կնշեմ չորսին: Ալիսոն, Բուֆոն, Կասիլյաս և Նոյեր: Վստահ եմ, որ կան շատ այլ հիանալի դարպասապահներ, բայց այս պահին ես մոռացել եմ նրանց մասին:
Երբ ես խաղում էի Ջանլուիջիի դեմ Իտալիայում, նա անհավանական էր: Այն զգացողությունը, որ ստանում ես Բուֆոնի դեմ խաղալիս, անհավանական է: Կարիերան, որը նա ստեղծել է՝ հաղթելով ֆուտբոլում ամեն ինչ, անհավանական է»,- ասել է Սալահը Corriere dello Sport-ին տված հարցազրույցում:
Այս մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ նա խաղացել է «Բազելում», «Չելսիում», «Ֆիորենտինայում» և «Ռոմայում»: