Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է պատրաստում «Չելսիի» պաշտպանի համար

Մադրիդի «Ռեալը» նոր առաջարկ է պատրաստում «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի համար, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» ցանկանում են գերմանացի ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ նրան առաջարկելով տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր: Պաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև «Բարսելոնան», սակայն կատալոնացիները չեն կարողանում նրա հետ պայմանավորվել աշխատավարձի հարցում։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ռյուդիգերի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ լրանում է այս ամռանը: