«Այնտրախտի» դարպասապահ Կևին Տրապը խոսել է Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2) մասին:
«Այո՛, ես խոսքեր չունեմ։ Ճիշտն ասած, ոչ ոք նման բան չէր սպասում։ Բոլորն ակնկալում էին, որ ստիպված ենք լինելու հակագրոհներով խաղալ, որ կատալոնացիները մշտապես կտիրեն գնդակին։ Մեզ անհրաժեշտ էր օգտվել ստեղծված պահերից, և այսօր մենք շատ արդյունավետ գործեցինք այդ հարցում։ Երբ դու գոլ ես բաց թողնում Բարսելոնայում՝ մինչ այդ հաղթելով 2:0 հաշվով, անմիջապես ավելի դժվար է դառնում։ Այդ իսկ պատճառով մենք այդքան ցանկանում էինք երրորդ գոլը խփել»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» կհանդիպի «Վեսթ Հեմի» հետ: