Հինգշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, կայացան Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 4 թեկնածուի, ովքեր հավակնում են դառնալ մրցաշարի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Մրցանակի համար կպայքարեն Ֆիլիպ Կոստիչը («Այնտրախտ»), Քրիստոֆեր Նկունկուն («Լայպցիգ»), Քրեյգ Դոուսոնը («Վեսթ Հեմ») և Ջեյմս Տավերնյեն («Ռեյնջերս»):
Կոստիչը դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» դեմ խաղում (3:2), Նկունկուն խփեց իր թիմի 2 գոլերն «Ատալանտայի» հետ հանդիպմանը (2:0), Դոուսոնը հաղթական գոլի հեղինակ դարձավ «Լիոնի» դեմ խաղում (3:0), իսկ Տավերնյեն 2 անգամ գրավեց «Բրագայի» դարպասը (3:1՝ լրացուցիչ ժամանակի արդյունքով):