Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Մատիա Պերինը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Այս մասին հայտնում է Թուրինցիի մամուլի ծառայությունը։
29-ամյա դարպասապահը 2018 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում», ուր տեղափոխվել է «Ջենոայից»։
Ընդհանուր առմամբ, Մատիա Պերինը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 17 հանդիպում։