Միլանի «Ինտերը» թիրախավորել է Մադրիդի «Ռեալի» միանգամից երկու ֆուտբոլիստի

Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Դանի Սեբալյոսի ու Լուկա Յովիչի ծառայություններով՝ հաղորդում է Calciomercato-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբը ցանկանում է իրագործել  ֆուտբոլիստների տրանսֆերը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Ռեալը» դեմ չէ վաճառել ֆուտբոլիստներին, քանզի ցանկանում է օգտագործել ստացված գումարը հարձակման գիծն ուժեղացնելու համար։