Ռոդրիգո. ««Ռեալում» կատակում ենք, որ Լուկա Մոդրիչն իմ հայրն է»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն մեկնաբանել է իր գոլը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Չելսիի» հետ խաղում (2:3՝ լրացուցիչ ժամանակ արդյունքով)՝ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումից։

«Սա իմ կարիերայի ամենակարևոր գոլն է մինչ այժմ»: Մենք «Ռեալում» կատակում ենք, որ Մոդրիչն իմ հայրն է։ Նա միշտ իմ կողքին է և ինձ շատ է օգնում։ Ինձ համար պատիվ է խաղալ նրա կողքին»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Marca-ն:

Երկու հանդիպման արդյունքով Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Չելսիին» (3:1, 2:3և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ատլետիկո» – «Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ։