Կառլո Անչելոտտին ցանկանում է «Ռեալում» տեսնել իր հայրենակցին

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային թիրախում։ 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է  «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալացի ֆուտբոլիստն «արքայական» ակումբի առաջնային նպատակն է, քանի որ Անչելոտտին հաջորդ մրցաշրջանում փորձարկելու է 3 կենտրոնական պաշտպանով խաղային սխեման:

2021/22 մրցաշրջանում Բաստոնին «Ինտերի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրո: